Зимний лагерь

 

Հունվարյան ճամբարի աշխատակարգ

Ճամբարային առօրյա. հունվարի 15-19


26937946_1810390499033176_144628129_oՀունվարի 15

Այսօրվա ճամբարային օրն ըստ կարգի սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո ըստ նախագծի գիրք կարդացինք, ապա Մարիամ Քալանթարյանի հետ ճամբարականները երգ սովորեցին՝ մեդիաուրբաթին ներկայացնելու համար: ճամբարային երկուշաբթի օրվա համար նախատեսել էինք ծիսական խոհոնոց, պետք է պատրաստեինք գաթա: Մեր ճոկատի սովորողների հետ գնացինք խանութ՝ գնումներին, բայց վերադառնալով պարզեցինք, որ դպրոցը հոսանքազրկվել է, և ստիպված եղանք գաթայի պատրաստումը տեղափոխել հաջորդ օր: Դրա փոխարեն երեքշաբթվա ծրագրից վերցրինք մաքրությունը և մեր դասարանը անթերի մաքրեցինք: Օրն ավարտվեց հեծանիվներ վարելով:

Իրինա Գյուրջինյանը պատմում է ճամբարաի մասին

Հունվարի 16

Ճամբարային այս օրը նշանավորվեց մեր խոհարարական հմտությունների ցուցադրությամբ: Սվորողները գրտնակով բացեցին խմորները, կտրատեցին ու հարյուրի չափ խաչապուրի պատրաստեցին, պատրաստեցինք նաև իսկական խորիզով կլոր գաթա, որի մեջ կոպեկն էլ չմոռացանք դնել: Անպայման ցանկանում եմ արտահայտել այն զարմանքն ու հիացմունքը , որով հետևում էի իմ ճամբարականներին: Ջեռոցը թույլ էր, ու խաչապուրիները դանդաղ էին թխվում, մեր ջոկատի բոլոր սովորողնեն անհամբեր սպասում էին խաչապուրիներին, բայց հենց առաջին իսկ խաչապուրիները թխվում էին, շտապում էին հյուրասիրել ուսուցիչներին: Անկարագրել էր այն ոգևորվածությունը, որով նրանք շտապում էին իրենց թխած խաչապուրին ու գաթան հյուրասիրել: Հյուրասիրեցինք գրեթե ողջ դպրոցին: Ուրախ ու լավ օր ստացվեց…

Սովորողները պատմում են իրենց բլոգներում՝ Իրինա ԳյուրջինյանՄելիք ԱդամյանԳոհար ԲարսեղյանԱնդրե ՎիրաբյանԱրարատ ՈսկանյանԳոռ Մնացականյան:

Հունվարի 17

26913510_1812784815460411_2102944112_nՀունվարի 17-ը մարզական էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ընկեր Անդրանիկի և Մարիամ Քալանթարյանի հետ քայլքով հասանք սահադաշտ, այնտեղ սովորողների հետ մեկ ժամ սահեցինք: Սկզբում գրեթե բոլորը պատի տակով, բազրիքներից բռնված էին սահում, սովորողներից շատերը սարսափում էին մեկ քայլ անգամ առանց բռնվելու սահել, բայց ընդամենը 30 րոպե հետո սահադաշտի եզրերում սովորողներ չկային. բոլորը կենտրոնում էին, բոլորը ոգևորված ու հիացած իրենց նոր հմտություններով: Շատ ծիծաղելի էր 4-րդ դասարանի Հարությունյան Էրիկը, ով սառույցի վրա ընկնելուց սարսափում էր և կիսալացելով ինձ ասում էր՝ ընկեր Գոհար, ինձ բերել եք էստեղ, որ ես ընկնեմ, մեռնե՞մ, չեմ ուզում ես սառուցին ընկնել… սակայն պարապմունքի վերջում անսահման ոգևորված սահելով մոտեցավ ինձ ու ասաց, որ երազում է գեղասահքով զբաղվելու մասին… ահա այսպիսին են երեխաները՝ ընդունակ, անսպասելի, պարզ ու սիրելի: Օրն ավարտեցինք Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում, որտեղ նորից սահում էինք, բայց այս անգամ ուսուցիչների հետ:

Սովորողները կիսվում են իրենց ոգևորությամբ՝ Մելիք Ադամյան, Անդրե Վիրաբյան, Գոռ Մնացականյան,

 

«Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրն էր ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը

 

Первые два дня нашего лагеря…

8-9 января

Рассказывают учащиеся 4-5-х классов:  Гор Мнацаканян, Екатерина Минасян,Мелик Адамян

Հունվարի 10

Սովորողների պատումները՝ Գոռ ՄնացականյանՄելիք ԱդամյանԻնեսա ՀոբոսյանԻրինա ԳյուրջինյանՄաքս ՍինհաԱլլա Գևորգյան, Գոհար ԲարսեղյանՄարկ ՀովհաննիսյանԷլլադա Թադևոսյան,

Հունվարի 11

Սովորողների ճամբարային պատումները՝ Գոռ ՄնացականյանՄելիք ԱդամյանՄարկ ՀովհաննիսյանԻնեսա Հոբոսյան, Իվետա Մեյթարջյան, Իրինա Գյուրջինյան,

Մարկը պատմում է Փարաքարի մասին

Паракар

Ուսումնական ճամփորդություն Փարաքար

Հունվարի 12

 

Ճամաբային առաջին շաբաթվա ամփոփումը ներկայացնում է Տիգրան Գրիգորյանը

 

Օրվա մասին պատմող տեսանյութ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s