Մուտք դեպի դպրոց

11180327_1628784407333045_3249931979581665162_nԱռաջին անգամ կրթահամալիրի մասին տեղեկացվել եմ տասը տարի առաջ, երբ ծանոթացա ամուսնուս՝ Արմենի հետ: Պատմում էր իրենց դպրոցի մասին՝ դպրոց-թատրոնի, խեցեգործության, շախմատի, երգ ու պարի մասին: Ինձ համար բացահայտում էր <<Մխիթար Սեբաստացին>>: Հետո սկեսուրս՝ Գոհար Քալանթարյանը, որը դասվար էր Սեբաստացիում պատմում էր արշավների, ծեսերի, համերգների, հավաքույթների մասին: Այդ ամենը ես ապրեցի, երբ տղաս չորս տարի առաջ դարձավ փոքրիկ սեբաստացի: Հիմա առիթը բաց չեմ թողնում մասնակցելու դպրոցում անցկացվող միջոցառումներին: Հիմա առանց երկմտելու Հայկս էլ կդառնա սեբաստացի:

Оставьте комментарий