Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթի նախագծեր

Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթ՝ նվիրված Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, մանկավարժ Աշոտ Բլեյանի ծննդյան 65-ամյակին

Օրվա նախագծեր

1 Կրթական քայլերթ

2 Տիարի 65 ամյակին ընդառաջ կարդում ենք Պուշկին և Թոիմանյան

իրականացնում են Քոլեջի 1-ին կուրսեցիները

Ознакомление с переводами Туманяна, затем представление интересных переводов Туманяна в виде двуязычной записи по желанию учащихся.

ЗИМНИЙ ВЕЧЕР

Буря мглою небо кроет,
Вихри снежные крутя;
То, как зверь, она завоет,
То заплачет, как дитя,
То по кровле обветшалой
Вдруг соломой зашумит,
То, как путник запоздалый,
К нам в окошко застучит.
Наша ветхая лачужка
И печальна и темна.
Что же ты, моя старушка,
Приумолкла у окна?
Или бури завываньем
Ты, мой друг, утомлена,
Или дремлешь под жужжаньем
Своего веретена?
Выпьем, добрая подружка
Бедной юности моей,
Выпьем с горя; где же кружка?
Сердцу будет веселей.
Спой мне песню, как синица
Тихо за морем жила;
Спой мне песню, как девица
За водой поутру шла.
Буря мглою небо кроет,
Вихри снежные крутя;
То, как зверь, она завоет,
То заплачет, как дитя.
Выпьем, добрая подружка
Бедной юности моей,
Выпьем с горя; где же кружка?
Сердцу будет веселей.

Ձմեռվա իրիկունը

հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին
     թարգմանիչ՝ Հովհաննես Թումանյան (ռուսերենից)
     

Հողմը մեգով երկինքն առնում,
     Գալարում է բուքը ձյան,
     Մին` մանկան պես լաց է լինում,
     Մին` ոռնում է զերթ գազան.
     Մին` վայրենի սուլում պես-պես,
     Աղմըկում է տանիքում,
     Մին` ուշացած ճամփորդ, ասես,
     Լուսամուտն է նա թակում:
    
     Մեր խրճիթը, աղքատ ու հին,
     Ե՛վ մթին է, և՛ տըխուր.
     — Ի՞նչ ես նստել պատի տակին,
     Իմ պառավըս, էդպես լուռ:
     Հոգնե՞լ ես դու փոթորիկի
     Ոռնոցներից խելագար,
     Թե՞ նիրհում ես քո իլիկի
     Բըզզոցի տակ միալար:
    
     Արի խըմե՛նք, բարի ընկեր
     Իմ սև, ջահել օրերի,
     Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
     Սիրտներս բաց կըլինի:
     Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
     Հավքը ծովի էն ափին,
     Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
     Ջուրը գնում մինչ արփին:
    
     Հողմը մեգով երկինքն առնում,
     Գալարում է բուքը ձյան,
     Մին` մանկան պես լաց է լինում,
     Մին` ոռնում է զերթ գազան:
     Արի խըմե՛նք, բարի ընկեր
     Իմ սև, ջահել օրերի,
     Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
     Սիրտներս բաց կըլինի:

2 Կրթական քայլերթ

Оставьте комментарий