Սեմինար- վերապատրաստում. «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձանագրում» 

Ապրիլի 16-18 ը կրթահամալիրեւմ տեղի ունեցավ ուսուցիչների սեմինար- վերապատրաստում. «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձանագրում» թեմայով։

Հանդիպման թեման երեխաների պաշտպանությունն էր։ Քննարկումները հետաքրքիր էին և բովանդակալից, քանզի ձևաչափն ինտերակտիվ էր։ Խոսվեց երեխաների իրավահավասարության՝ մասնավորապես բռնությունից պաշտպանված լինելու իրավունքի մասին՝ նշելով երեխաների բռնության ենթարկվելու ռիսկերը և դրանցից խուսափելու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, այդ կանխարգելիչ գործընթացում ներգրավված հիմնական կառույցները։ Քննարկումները եզրափակեցինք՝ կատարելով թեմային վերաբերող խմբային առաջադրանքներ։ 

11 / 13

Оставьте комментарий